ՆՊԱՏԱԿԸ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼՆ Է

12:27 - 16 Հուն, 2023

Ուելսի մայրաքաղաքի «Կարդիֆ Սիթի» ստադիոնում,  ֆուտբոլի Եվրո – 2024 –ի ընտրական փուլի ծրագրով, տեղի հավաքականը այսօր կհյուրընկալի Հայաստանի ազգային ընտրանուն:

Երեկ նախախաղային մամուլի ասուլիս է  տվել մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Նա մասնավորապես ասել է, որ վստահ է իր թիմի  ուժերին, տղաները դրական են տրամադրված խաղին: Արդյունքի մասին չի խոսել, բայց ասել է, որ  նպատակը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն է։

Մեր ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը, ազգային երաժշտություն են լսում: Ինչ վերաբերում է մարզասերների աջակցությանը, ապա  այդ հանգամանքը  որևէ ազդեցություն չի ունենա: Մերոնք խաղալու են նվիրումով: Ուստի չարժե անհանգստանալ . . . 

 

Այլ նորություններ