Կապանցի Յանա Սարգսյանը այսօր նորից ելավ եվրոպական երրորդ խաղերի ասպարեզ: Այս անգամ նա մրցեց հեռացատկում և կրկին տեղ գտավ երրորդ դիվիզիոնի մրցաշարի առաջատարների շարքում: 5մ. 99 սմ արդյունքով նա գրավեց երրորդ տեղը:
Կանանց նիզականետման մրցումներում, 12 մրցակցուհիների պայքարում, Էլիսոն Հալվերսոնը 36, 27 մ. արդյունքով ճանաչվեց յոթերորդը: Գայանե Չիլոյանը 24, 36 վայրկյանով չորրորդն էր 200 մ. վազքում, Էլլադա Ալավերդյանը վեցերորդը / 11, 02. 54 / ՝ 3000մ. արգելավազքում, Մարի Սարգսյանը 11 –րդը ՝ 1500մ. վազքում / 4, 54. 92 / :
Տղամարդկանց մրցումներում գնդահրորդ Մանուկ Մանուկյանը եզրափակեց առաջին տասնյակը / 13, 77 մ. /: Վանիկ Առաքելյանը նիզակը նետեց 38, 76 մ. ու գրավեց 11 –րդ տեղը:
Վազքուղիներում Դավիթ Սարգսյանը 200 մետրն անցավ 23, 11 վրկ –ում և գրավեց 13 –րդ հորիզոնականը:
Կրկին գոհացրեց Երվանդ Մկրտչյանը: Նա հինգերորդ արդյունքը ցույց տվեց / 14, 23. 92 / 5000 մ. վազքում և ճանաչվեց հինգերորդը:
Աթլետներն այսօր երեկոյան կավարտեն իրենց մրցումները:
Հրաձգարանում 10մ –ից օդամղիչ ատրճանակավարների պայքարում Բենիկ Խլղաթյանը վաստակեց 573 միավոր և 36 մրցակիցների մեջ ճանաչվեց 22 –րդը: Ի դեպ, երևանցին ընդամենը 10 միավորով ետ մնաց չեմպիոնից:
Մրցումները շարունակվում են: