ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

11:07 - 26 Հուն, 2023

Լեհաստանում շարունակվում  է Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Մրցասպարեզներում կարելի է հետևել տիտղոսավոր բազմաթիվ մարզիկների ելութների: Ասածը վերաբերում է նաև կարատե մարզաձևին: Կանանց մրցաշարի քաշային կարգերում հայտավորված ութական  մարզուհիները նվաճումներ ունեն: Ահավասիկ համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն Անիտա Մակյանը / 68 կգ /: Նրա պարագայում բրոնզե մեդալը Հայաստանի համար առաջին լուրջ հաջողությունն է նման պատասխանատու ստուգատեսում: Նա նպատակ ունի հաջողությունը զարգացնել առավել խոշոր ստուգատեսներում:

Երևանի բժշկական համալսարանի ուսանողուհին մարզվում է իր հայրիկի՝ Արման Մակյանի  ղեկավարությամբ:

Շնորհավորում ենք մեր մարզուհուն և նրանից ակնկալում հաղթանակներ:  

 

 

Այլ նորություններ