Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) թույլատրել է մարզիկներին ռինգ մտնել մորուքով։ Որոշումը կայացվել է մի քանի ամիս առաջ, սակայն պաշտոնապես նոր է հայտարարվել:
« Բռնցքամարտիկը կարող է ունենալ մորուք և բեղեր: Բայց դրանք չպետք է ծածկեն պարանոցը և չպետք է երկար լինեն 10 սմ-ից »,- ասվում է IBA – ի տեխնիկական կանոնակարգի նոր դրույթում։
Նախկինում IBA-ն բռնցքամարտիկներին արգելել էր մորուք կրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։