Հայ դահուկավազորդները հաջող են հանդես եկել անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլում

19:36 - 11 Սեպ, 2017

Հայ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Մարիամ Միքայելյանը սեպտեմբերի 9-ին եւ 10-ին Իտալիայի Տրենտո քաղաքում մասնակցել են անվադահուկների Մ 20 տարեկանների աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին:

Առաջին օրը դահուկավազորդները մրցել են 4.7 կմ դասական ոճ մրցաձեւում: Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Մարիամ Միքայելյանը՝ 10-րդ: Երկրորդ օրը 6.9 կմ ազատ ոճ մրցաձեւում Միքայելը 9-րդն էր, Մարիամը՝ 14-րդը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ասաց, որ մարզիկների առջեւ մրցանակային տեղ զբաղեցնելու խնդիր դրված չէր.

«Սա ստուգողական մրցաշար էր հայ դահուկավազորդների համար: Մեր թիմը մրցավայրից ոչ հեռու ուսումնամարզական հավաք էր անցկացնում եւ որոշեցինք մրցաշարին մասնակցելու առիթը բաց չթողնել: Գոհ ենք նրանց կատարած աշխատանքից»,- նշեց Գագիկ Սարգսյանը:

Անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկությունն օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:

 

Այլ նորություններ