Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր, ժամը 20. 00 –ին, կսկսվի Հայաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականների մրցավեճը: Եվրո – 2024 –ի ընտրական փուլի ծրագրով կայանալիք այդ հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական հանձնախումբը:
Նշենք, որ նախօրյակին տեղի ունեցավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը: Նրա հետ էր նաև պաշտպան Նաիր Թիկնիզյանը:
Նրանց ուղղվեցին բազմաթիվ հարցեր: Գլխավոր մարզիչը դժգոհ չէ Թուրքիայում տեղի հավաքականի հետ խաղում գրանցված հաշվից / 1 : 1 / և մեր ֆուտբոլիստների ցուցադրած կարգապահ խաղից: Ինչ վերաբերում է ուժերի վարկանգնմանը , ապա բուժսպասարկողները ամեն ինչ անում են հարցին դրական լուծում տալու համար:
Թիկնիզյանի խոսքով թիմակիցների տրամադրությունը բարձր է, մարտական, գումարած` մեր մարզասերների աջակցությունը:
Հավաքականի կազմը գիտակցում է մեծ պատասխանատվության չափը, վարկանիշով Եվրոպայում երրորդը ճանաչվող Խորվաթ ֆուտբոլիստների հմտություններն ու ուժը: