Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:
Ապրիլի 13-ին հայ մարզիկները պայքարում էին կիսաեզրափակչի ուղեգրերի համար:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսի ն, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը առավելության հասավ իտալացի Վիչենցո Պիցարդիի նկատմամաբ, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը ուժեղ էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնիից, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոկցեկին:
Ավելի վաղ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էր նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր, իսկ 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել էր քառորդ եզրափակչում:
ՀԱՕԿ լրատվության բաժին