ՔԱԼԱՄՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՎ

11:17 - 16 Հուն, 2022

Հայտնի է, որ հունիսի 23 – 25 –ը Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա SADA CUP անվանումով տղամարդկանց  բասկետբոլի միջազգային մրցաշար:

Հայտավորված են  Իրանի, Սիրիայի, ԱՄՆ –ի և Հայաստանի թիմերը:

Մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, որը, կարծում ենք, պայմանավորված է մեր հավաքականի  գլխավոր մարզիչ, ամերիկահայ փորձառու մասնագետ Ռեքս Քալամյանի նշանակումով:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրապարակել է խաղացանկը:  

Հունիսի 23

ժամը 17:00՝ Սիրիա-Իրան

ժամը 20:00՝ Հայաստան- «Թիմ ԱՄՆ»

Հունիսի 25

ժամը 16:00՝ Սիրիա - «Թիմ ԱՄՆ»

ժամը 19:00՝ Հայաստան-Իրան

Հունիսի 26

ժամը 12:00՝ «Թիմ ԱՄՆ»-Իրան

ժամը՝ 17:00՝ Հայաստան-Սիրիա

 

Այլ նորություններ