Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ-Մկրտչյանը 2023/24 թթ. մրցաշրջանում կխաղա Արգենտինայի «Օբրաս Սանիտարիաս» ակումբում։ Նա արդեն կատարել է նորամուտը: Անդրե Մկրտչյանի թիմը 75 : 73 հաշվով հաղթել է «Ֆերոկարիլ Օեստե» -ին:
Մեր հավաքականի խաղացողը վաստակել է 21 միավոր և ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։
«Օբրաս Սանիտարիասը» գլխավորում է Փիթ Դոմինգեսը, որը նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է:
Լուրը տարածել է ՀԲՖ –ն: