Իտալիայում անցկացվեց արագ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Հայաստանը մրցավայր էր գործուղել Մամիկոն Ղարիբյանին և Ռոբերտ Փիլիպոսյանին։ Նրանք գրավեցին համապատասխանաբար 11 –րդ և 17 –րդ տեղերը:
Հաղթողի պատվին արժանացավ հնդիկ Ռաունակ Սադվանին:
Առաջիկա հանգստյան օրերին կանցկացվի նաև կայծակնային խաղի աշխարհի պատանեկան առաջնությունը։