Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությանը մասնակցեցին 18 –ական մարզիկ – մարզուհի:
Առաջինը իրենց հարաբերությունները որոշեցին բազմամարտի մասնակիցները: Տղամարդկանց պայքարում չեմպիոնի պատվին արժանացավ Մամիկոն Խաչատրյանը / 76.100 միավոր / ։ Կանանցից լավագույնը Արիանա Բեգլարյանն էր / 47. 16 /։
Առանձին գործիքների վրա հաղթող ճանաչվեցին Արթուր Դավթյանը / հենացատկ, 14.75 միավոր /, Արթուր Ավետիսյանը/ օղակներ, 14. 466 /, Համլետ Մանուկյանը / նժույգթափեր, 14.766 /, Մամիկոն Խաչատրյանը / զուգափայտ, 12.433 /, Շեքսպիր Գևորգյանը / պտտաձող, 12.0 /, Մամիկոն Խաչատրյանը / ազատ վարժություն, 12.8 /:
Կանանց պայքարում անգերազանցելի էին Ժաննա Թևոսյանը եւ Արիանա Բեգլարյանը / հենացատկ, 13.1 –ական միավոր /, Ժաննա Թևոսյանը / զուգափայտ, 11.65) /, Աննա Մանթաշյանը / հավասարակշռության գերան, 12.95 / և Արիանա Բեգլարյանը / ազատ վարժություն, 13.2/:
Մրցավարտից հետո ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել է, որ մեզանում աճել է հուսալի հերթափոխ: