ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

10:47 - 14 Նոյ, 2023

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի  առաջնությունում երեկ տեղի ունեցավ մեկ հանդիպում:

«Ուրարտուն»  հյուրընկալեց «Ֆոքսիսին» և հաղթեց միավորների զգալի տարբերությամբ ՝ 82 : 58:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դանիլ Գևորգյանն էր ( «Ուրարտու» ), որը վաստակեց 26 միավոր: Նա նաև յոթ  անգամ տիրեց  վահանակից անդրադարձած գնդակին և կատարեց վեց  արդյունավետ փոխանցում:

Հաջորդ խաղը  տեղի կունենա նոյեմբերի 15-ին,  ժամը՝ 21:30-ին: «Ֆոքսիսը» կմրցի ԲԿՄԱ-ի հետ:

 

Այլ նորություններ