Արագածոտնի մարզի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում անցկացվել է վոլեյբոլ ձյան վրա մարզաձևի ՀՀ առաջնությունը: Մասնակցել են կանանց 7 և տղամարդկանց 10 թիմեր:
Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրին», երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Երևանը» և «ՖԻՄԱ-1» -ը:
Կանանց մրցաշարում եռյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ. «Երևան-Վան», ԲՊՀ և ԽՄՕՄՄ: