ԱՆՆԱԽԱԴԵՊ ՓՈԽԱՆՑԱՎԱԶՔ

11:17 - 15 Հուն, 2024

Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր կազմկոմիտե  յուրովի է կազմակերպում ջահի փոխանցավազքը:  << Փարիզ - 2024 >> -ը  մասշտաբով  նմանը չի ունենա, քանզի  թիմային  է լինելու:

Նախատեսված է 69  կանգառ - փոխանցավազք:  Յուրաքանչյուր թիմ կազմված է  24 հոգուց: Նրանք լինելու են  չեմպիոններ, կամավորականներ,  մրցավարներ, մարզիչներ. ասել է թե՝  կներկայացնեն 34 մարզական ֆեդերացիաներ, որոնց ներկայացուցիչները կմրցեն Փարիզի ստուգատեսում:

Միջոցառման յուրաքանչյուր  կանգառը տեղի կունենա մարդաշատ, գեղատեսիլ, հայտնի վայրերում:

Փարիզի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 193 օր:

 

 

 

Այլ նորություններ