ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

11:17 - 30 Հուն, 2024

Ազատ ըմբշամարտից Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Burghausen ակումբի կազմում նվաճել է Գերմանիայի  չեմպիոնի կոչումը։ Նա ակումբային ստուգատեսում  անցկացրել է 11 հաղթական գոտեմարտ:

Հիշեցնենք, որ Արսենը արդեն ունի Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու  ուղեգիր:

Մրցագորգի մասիսցի վարպետը հանդես կգա փետրվարի 12-ին  Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Այլ նորություններ