
Օլիմպավանում շարունակվում են ՊրոԲասկետ Ա-Լիգայի 2025/2026 մրցաշրջանի հանդիպումները:
Հերթական խաղում «Էրեբունին» 104:81 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Ջաթայվեուս Մարտինը / «Էրեբունի» /: Նա վաստակեց 18 միավոր, 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց մեկ արդյունավետ փոխանցում: