Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

20:00 - 16 Ապր, 2016

Թուրքական Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:

Մարգարյանը պարտության մատնեց մոլդովացի Վասիլի Բելոուսին, նվաճեց լավագույն երրորդ տեղը և ապահովեց Հայաստանի հավաքականի 4-րդ օլիմպիական ուղեգիրը:

Ապրիլի 17-ին Օլիմպիական խաղերի ուղեգրի համար կպայքարի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ