ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

11:17 - 20 Փետ, 2026

Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Թիմերի գլխավոր մարզիչներ Հակոբ Փիլոսյանը և Արտաշես Ներսիսյանը մեզ հետ ունեցած զրույցներում ասացին, որ մարզումներում նպատակ կա ցանկալի մակարդակի հասցնել ծանորդների ընդհանուր ֆիզպատրաստականությունը:

Հակոբ Փիլոսյանը հավաքի է հրավիրել 11 ծանրորդի, իսկ Արտաշես Ներսիսյանը՝ 10 մարզուհու: Այնուհետև թիմերը պարապմունքները կշարունակեն հաջորդաբար Գյումրիում և Երևանում: Այդ ընթացքում պարապողների տեխնիկատակտիկական հատկանիշներում նկատվող թերությունները շտկելը կլինի: Հասկանալի է, որ մասնագետները ավելի շատ անհատական աշխատանքներ կտանեն իրենց սաների հետ:

Երկաթախաղի վարպետները  առայժմ զերծ են վնասվածքներից: Նրանք որքան լավ մարզավիճակում լինեն,  այնքան քիչ վնասվածքներ  կունենան: Այդ պարագայում մերոնք  հաջողության կհասնեն  ապրիլի 19 – 26 –ը  Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

Այլ նորություններ