<< Փարիզ – 2024 >> կազմկոմիտեն դեռևս կարևոր շատ աշխատանքներ պետք է կատարի: Ընթացքի մեջ են մասնավորապես թեստավորման մրցաշարերը, որոնց թիվը անցնում է 15 –ից: Այդկերպ կստուգվեն ենթակառուցվածքների վիճակը և նախապատրաստական այլ հարցեր:
Շարունակվում է 45,000 կամավորականների վերապատրաստման գործընթացը և պետք է ավարտին հասցնել գործառնական որոշ աշխատանքներ՝ խաղերի անխափան գործն ապահովելու համար:
Օլիմպիական ուղեգրերի գրեթե 55 տոկոսը հատկացված է. ավելի քան 5779 մարզիկ - մարզուհիներ արդեն իրավունք ունեն մասնակցելու ստուգատեսին: Սա վկայում է, որ խաղերի մեկնարկը մոտենում է: Ի դեպ, << Փարիզ - 2024 >> կազմկոմիտեն հայտարարել է ամառային 33 –րդ օլիմպիական խաղերի բացման արարողության ժամը։ Այն տեղի կունենա հուլիսի 26 –ին, Փարիզի ժամանակով՝ 19:30-ին։