Փարիզում կայանալիք ամառային խաղերի ընթացքում ՄՕԿ –ը չի կարող զինադադար հայտարարել : Այս մասին միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է ֆրանսիական Monde թերթին տված հարցազրույցում։
«Մենք ակնհայտորեն կցանկանայինք, որ զինադադար լինի, բայց պետք է իրատես լինենք», - ասել է Բախը, - օլիմպիական շարժումն ի վիճակի չէ որոշումներ կայացնել պատերազմի կամ հաշտության վերաբերյալ: Պետք է միլիոներորդ անգամ կրկնել, որ մենք քաղաքական կազմակերպություն չենք և մեր արժեքներին հավատարիմ մնալու համար պետք է չեզոք լինենք»։
Օլիմպիական խարտիայում ասվում է, որ ՄՕԿ-ի առաքելությունը օլիմպիզմի գաղափարների տարածումն է ամբողջ աշխարհում:
Այս սկզբունքը բազմիցս ճանաչել և դրան աջակցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեան: