« ՖՈՔՍԻՍԸ » ՝ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

11:37 - 22 Մար, 2024

Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի  տղամարդկանց բասկետբոլի առաջնության կիսաեզրափակիչ առաջին  փուլի ՝  «Ֆոքսիս»  - «Ուրարտու» երկրորդ հանդիպումը: Ինչպես առաջին մրցախաղում, այնպես էլ  երկրորդում,  հաղթեց «Ֆոքսիսը» / 99:86 / և մտավ եզրափակիչ:  

Հանդիպման արդյունավետ բասկետբոլիստը Հայկազ Գրիգորյանն էր (Ֆոքսիս): Նա վաստակեց 33 միավոր, 13 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:

Եզրափակիչում «Ֆոքսիսը» կխաղա Էրեբունի - ԲԿՄԱ զույգի հաղթողի հետ: Այսօր նախատեսված է նշած զույգի երկրորդ մրցամարտը: Խաղի սկիզբը՝ 21. 15 –ին:

 

 

 

Այլ նորություններ