Ֆրանսիայի հաշվիչ պալատը օլիմպիական խաղերի կազմակերպման համար պետության ծախսերը գնահատում է մոտավորապես 3 – 5 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է պալատի առաջին նախագահ Պիեռ Մոսկովիսին։
«Մենք դեռ չգիտենք օլիմպիական խաղերի իրական արժեքը: Հաշվիչ պալատը աուդիտ կանցկացնի խաղերից հետո»,- ասել է նա:
2018թ. Ֆրանսիան ստուգատեսի համար պետական և մասնավոր ներդրումներից նախատեսում էր ծախսել 6,6 միլիարդ եվրո:
Վերջին հաշվարկներով այս ցուցանիշը գերազանցել է 8,8 միլիարդ եվրոն, որից կազմկոմիտեի ծախսերը կազմել են ավելի քան 4 միլիարդ եվրո: