ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

11:57 - 16 Դեկ, 2024

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է աշխարհի առաջնությունում Վարազդատ Լալայանի չեմպիոնությանը:

«Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է։ Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանն իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է»,- սոցցանցի իր էջում գրել է Հրաչյա Ռոստոմյանը:

Այլ նորություններ