Ավարտվեց Հայաստանի կանանց բասկետբոլի կանոնավոր առաջնությունը: Իր բոլոր հանդիպումները հաղթանակով ավարտեց և առաջին տեղը գրավեց «Ֆոքսիսը»: Նրան առաջին քառյակում հաջորդեցին «Բազե», «Հատիս» և «Գյումրի» թիմերը: Հենց նշած ակումբների միջև, կիսաեզրափակիչ փուլի նկարագրով, մեկական հանդիպումներով, պայքար կծավալվի առաջնության չեմպիոնին, փոխչեմպիոնին և բրոնզե մեդալակրին որոշելու համար:
Առաջիկա շաբաթ օրը ՝ ապրիլի վեցին, կիսաեզրափակիչ հանդիպումներում իրար հետ կմրցեն Ֆոքսիս»-«Գյումրի» և «Բազե»-«Հատիս» զույգերը:
Հաղթողները միմյանց հետ հաջորդ օրը կմրցեն չեմպիոնին, իսկ պարտվողները` երրորդ մրցանակակրին որոշելու համար:
Ներկայացնում ենք կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակի ավարտական տեսքը.