Երևանում անցկացվեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Կազմակերպության նախագահության անդամ, Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտի դասախոս Հովհաննես Ասմարյանը զրույցի ժամանակ որոշ մանրամասներ հայտնեց:
Տղամարդկանց և կանանց 5 –ական թիմեր են մասնակցել պատվավոր ավարի համար մղված պայքարին: Դիտարժան հանդիպումներ եղել են: Գավաթակիր են դարձել կանանց ԽՄՕՄՄ և տղամարդկանց ՄՍԿՀ թիմերը:
Տեղեկացանք նաև, որ « Գազպրոմ Արմենիա » ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում այսօր կմեկնարկի ՀՀ տղամարդկանց « Պրո Լիգա 2023-2024 թթ.» առաջնության եզրափակիչ փուլը: Հանդես կգան լավագույն չորս թիմերը. ԲԿՄԱ` 37, ՖԻՄԱ ` 36, ՄՍԿՀ ` 35 և Գյումրի ` 16 միավոր: Նրանք իրար դեմ կպայքարեն շրջանաձև մրցակարգով:
Այսօր ուշ երեկոյան միմյանց հետ հաջորդաբար կմրցեն ՄՍԿՀ-Գյումրի և ՖԻՄԱ-ԲԿՄԱ զույգերը:
Մրցաշարը կավարտվի ապրիլի 7 –ին: