Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը այսօր ուսումնամարզական հավաքի մեկնեցին Ֆրանսիա: Ռուան քաղաքում 14 –օրյա հավաք անցկացնելուց հետո նրանք կգնան Փարիզ ու իրենց մրցավեճը կսկսեն օլիմպիական խաղերի մեդալների համար պայքարում:
Մեր երկյակին փարիզյան մրցահարթակ կուղեկցի մարզիչ Հայկ Նազարյանը: Բայց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի տեսադաշտում մշտապես կլինեն երևանցի օլիմպիականները, քանզի նա ընդգրկված է մրցավարական հանձնախմբում:
Հիշեցնենք, որ թիմի առաջատար Արթուր Դավթյանը իր վարպետությունը կդրսևորի հենացատկ, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակներ մրցաձևում: