Ըստ էության ավանդապահ է բուլղար ժողովուրդը: Նկատի ունենք թեկուզև այն, որ Սոֆիայում 75 - րդ անգամ անցկացվեց << Ստրանջայի գավաթ >> անվանումով բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Մասնակցեցին 30 երկրների շուրջ 300 պատվիրակներ:
Հայաստանի չորս պատվիրակներից պատվանդան բարձրացավ միայն Արթուր Սահակյանը / 60 կգ /, որը գրավեց մրցանակային երրորդ տեղը:
Անդրադառնալով ավանդույթի թեմային, ասենք, որ նշած մրցաշարը Եվրոպայում դասվում է ամենաերկարակյացների շարքում: