ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

11:17 - 12 Հուլ, 2024

Եվրոպայի ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում արտագնա խաղ անցկացրեց  Հայաստանի «Ուրարտուն»: Մեր թիմը ուրախացրեց   Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տոնած հաղթանակով: Հայ տղաները 2 : 1 հաշվով  առավելության հասան տեղի  «Կալևի» նկատմամբ:  

Հյուրերից երկու գոլի հեղինակ դարձավ  հարձակվող Էդգար Մովսեսյանը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում՝  հուլիսի 18-ին։

Նույն ծրագրով Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանում հյուրընկալեց Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» ակումբի ներկայացուցիչներին և  հաղթեց 2:0 հաշվով։

Դիպուկությամբ աչքի ընկան  պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն և սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում պայքարի կելնի  որակավորման երկրորդ փուլից:  Հայաստանի գավաթակիրը կմրցի Մոլդովայի «Զիմբրուի» հետ:

Այլ նորություններ