ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ

17:47 - 17 Հուլ, 2024

Փարիզի օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարի մասնակից, երևանցի Էլմիրա Կարապետյանը այսօր ՝  հուլիսի 17-ին մասնակցել է  օլիմպիական ջահի փոխանցավազքին: Նրա վազքուղին ձգվել  է  Վիլերս Կոտերեց քաղաքով ։

Մարզուհին ասել է, որ աննկարագրելի հպարտություն է ապրել այդ միջոցին, որովհետև միջոցառման ընթացքին  հետևող  բազմությունը վանկարկել է Հայաստան, Հայաստան  . . .

Նշենք, որ Էլմիրա Կարապետյանը կրակագիծ կելնի հուլիսի 27-ին: Նա հանդես կգա օդամղիչ ատրճանակով՝ 10մ. հեռավորությունից:

 

Այլ նորություններ