ԵՌՅԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

11:07 - 02 Օգո, 2024

Երեկ տեղի ունեցան Եվրոպայի ֆուտբոլի  Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները:

ՀՖՖ տեխնիկական կենտրոն «Ավանի ֆուտբոլի ակադեմիայում», որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց  Մոլդովայի «Զիմբրուին» և հաղթեց 3 : 1 հաշվով։

Հիշեցնենք, որ թիմերի առաջին մրցամարտում  մեր ֆուտբոլիստները  հաղթել էին խոշոր ՝ 3 :0 հաշվով։ 

Երրորդ փուլում  մեր թիմը Երևանում կընդունի Հունգարիայի «Պուշկաշ Ակադեմիային»:

Նույն ծրագրով  «Նոան» արտագնա խաղում Մալթայում պայքարեց  տեղի « Սլիեմայի» հետ։Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0։

Նշած թիմերի երևանյան մրցամարտում տանտերերը հաղթեցին ջախջախիչ ՝ 7 : 0 հաշվով:

Երրորդ  փուլում « Նոան» Երևանում կխաղա  Հունաստանի ԱԵԿ- ի հետ:

Հիշեցնենք, որ երրորդ փուլ է մտել նաև   Երևանի «Փյունիկը», որը  Ղազախստանում կհանդիպի «Օրդաբասի» հետ:

Մեր բոլոր երեք ակումբները մրցակիցների հետ ասպարեզ կելնեն  օգոստոսի 8 –ին:

 

Այլ նորություններ