ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

01:07 - 11 Օգո, 2024

Փարիզի օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներից վերջինը հանդես եկավ  գերծանրքաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը: Նա պոկեց 215 կգ, հրեց 252 կգ և երկամարտի 467 կգ –ով գրավեց երկրորդ տեղը ու արժանացավ արծաթե մեդալի:

Նրանից առաջ անցավ միայն վրացի անպարտելի  Լաշա Տալախաձեն, որը ընդամենը երեք կիլոգրամով գերազանցեց  մեր մարզիկին և դարձավ օլիմպիական եռակի չեմպիոն:  

Առաջին եռյակը  461 կգ –ով եզրափակեց Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկած Գոռ Մինասյանը:

102 կգ քաշայինների պայքարում երկամարտի  398 կգ  / 186 կգ +212 կգ / արդյունքով չորրորդը ճանաչվեց Գարիկ Կարապետյանը:

Ազատ ըմբշամարտի մրցաշարում ցավալի պարտություն կրեց Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Հաղթական  մեկնարկից հետո նա հանդիպեց Մոնղոլիայի ներկայացուցչի հետ, որին հաղթում  էր 5 : 1 հաշվով: Բայց ինչպես մեր մյուս ըմբիշները գոտեմարտի վերջնամասում Վազգենը  նույնպես հոգնեց, տանուլ տվեց 5 : 7 հաշվով ու դուրս մնաց մեդալների համար պայքարից:

Այսպիսով Հայաստանի պատվիրակությունը Փարիզի ստուգատեսում նվաճեց երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

 

 

 

Այլ նորություններ