Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ ճեպազրույցում մեկնաբանել է Մյուխենում անցկացված աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքները:
«Մենք շատ ոգևորված ենք աշխարհի 2027թ. առաջնության նախընտրական առաջին փուլին մասնակցելու համար։
Հայտնվել ենք Ավստրիայի և Ալբանիայի հետ նույն խմբում։ Նրանք բավականին ուժեղ մրցակիցներ են: Ավելի մանրամասն կուսումնասիրենք նրանց խաղը և ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար։
Տարիներ շարունակ պատրաստվել ենք այս մրցաշարին, որը մեր հնարավորությունն է ցույց տալու, թե որքան ենք զարգացել որպես թիմ: Անհամբերությամբ սպասում ենք այդ դիմակայություններին:
Շնորհակալություն մեր երկրպագուներին և հովանավորներին աջակցության համար»,- ասել է Ռեքս Կալամյանը։
Հիշեցնենք, որ 2027թ. նախընտրական առաջին փուլի հանդիպումները կմեկնարկեն 2024թ․ փետրվարից։