ԿԱԼԻՖՈՐՆԻԱԿԱՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

11:37 - 15 Օգո, 2024

Միջազզգային օլիմպիական կոմիտեի դրոշը  հասել է Լոս Անջելես: ԱՄն –ի այդ քաղաքը  արդեն նախապատրաստվում է հաջորդ՝  2028թ. կայանալիք 34 –րդ ամառային  օլիմպիական խաղերին:

Արմավենու տերևներով և «Լոս Անջելես - 2028» պատկերանշանով զարդարված ինքնաթիռով է Փարիզից  Լոս Անջելես դրոշը  հասցրել  քաղաքապետ Կարեն Բասը: Նրան ուղեկցել են  ամերիկացի հայտնի մի խումբ մարզիկներ: Նրանց ժամանումը կալիֆորնիական է եղել.   արևոտ, պայծառ, ջինջ երկինք և ջերմություն:

Դիմավորողներին քաղաքապետ Բասը ասել է, որ    շատ աշխատանք ունեն կատարելու, որոնք դրական լուծում կստանան: Նա նաև նշել է, որ Լոս Անջելեսը ամերիկյան սպորտի կենտրոններից է՝ բազմաթիվ  ակումբներով,  թիմերով և ժամանակակից մարզակառուցներով:

Հետաքրքրասերներին տեղեկացնենք, որ մինչ այս Լոս Անջելեսը երկու անգամ ՝ 1932 թ. և 1984 թ. եղել է օլիմպիական խաղերի  մայրաքաղաք: Երրորդ փորձությունը կանցկացվի 2028թ. հուլիսի 14 – 30-ը:

Համաշխարհային 34 –րդ  գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է . . . 1436 օր:

 

 

 

 

Այլ նորություններ