GUNDA. ԼՈՒՍԱՆ – ՁՆԱԳՆԴԻ ԹԱԼԻՍՄԱՆԸ

15:47 - 02 Հոկ, 2024

Եվրոպայի օլիմպիական  պատանեկան ձմեռային  17 –րդ  փառատոնը  (EYOF) տեղի կունենա 2025թ. փետրվարի 9 -16 –ը՝  Վրաստանի Բակուրիանի  քաղաքում:

Վրաստանը  երկրորդ անգամ է պատրաստվում ընդունել նման միջոցառում: Առաջին անգամ այնտեղ 2015թ. անցկացվել է ամառային փառատոնը:

Ընդհանուր առմամբ EYOF-ները համախմբում են 14-18 տարեկան եվրոպացի լավագույն մարզիկներին: Նրանցից շատերը հետագայում դառնում են  անվանի  չեմպիոններ:

Ստուգատեսը հնարավորություն է տալիս մարզիկներին ավելի հայտնի դառնալ իրենց երկրներում: Փառատոնի շնորհիվ  հյուրընկալող երկրներում ու քաղաքներում զարգանում է   զբոսաշրջությունը:

Արդեն ներկայացվել է «Bakuriani - 2025» փառատոնի պաշտոնական օրհներգն ու թալիսմանը:Նրա անունը GUNDA է, որը վրացերեն նշանակում է «ձնագնդի»:

Կազմկոմիտեն լուսան - թալիսմանը նկարագրում է որպես «ձյան վրա  սահելու ունակություն: Նրա ծակող հայացքը խորհրդանշում է հենց այն հատկանիշները, որոնց վրա հենվում են երիտասարդ օլիմպիականները՝ ուժ, վճռականություն և ճշգրտություն»:

Ստուգատեսի նախապատրաստական աշխատանքները  շարունակվում են, իսկ կազմակերպիչները վստահ են, որ մրցումները կոգեշնչեն  վրացի երեխաներին՝ զբաղվելու  ձմեռային մարզաձևերով:

Փառատոնին կմասնակցեն  48 երկրների ավելի քան  2000 մարզիկ - մարզուհիներ:

 

Այլ նորություններ