ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ

11:37 - 24 Հոկ, 2024

Ավարտվել  է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12 –րդ տուրը: Գրանցվել են հետևյալ արդյունքները. «Նոա» - «Վան» 5:0 (3:0),  «Վեստ Արմենիա» - «Ուրարտու»՝ 2:2 (0:1),  «Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:3 (0:0), «Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 0:1 (0:1), ԲԿՄԱ – «Փյունիկ»՝ 1:2 (1:2):

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ուրարտուն»՝  26 միավոր: Հաջորդ երկու տեղերում են «Արարատ-Արմենիան» 24 միավոր,  «Փյունիկ»՝ 22 միավոր:

13 –րդ մրցափուլի հանդիպումները նշանակված են հոկտեմբերի 26 –ից 28 –ը:

Այլ նորություններ