ԵՌԱՍՏԻՃԱՆ ՆԱՀԱՆՋ

15:17 - 24 Հոկ, 2024

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը:

Հայաստանի ընտրանին  նախորդ հրապարակումից հետո  նահանջել է երեք  աստիճանով  և այժմ զբաղեցնում է  99-րդ հորիզոնականը:

Առաջին տասնյակում են հաջորդաբար Արգենտինայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Իտալիայի եւ Կոլումբիայի հավաքականները։

Հիշեցնենք, որ ՀՀ  թիմի  գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ազատվել է  զբաղեցրած պաշտոնից։ ՀՖՖ-ն դեռ չի հայտնել, թե ով է  ղեկավարելու  Ազգերի լիգայի վերջին երկու դիմակայությունում մեր հավաքականը:  

Ազգերի լիգայի մրցաշարի ծրագրով նոյեմբերի 14-ին նշանակված է  Հայաստան-Ֆարերյան կղզիներ, իսկ նոյեմբերի 17-ին՝ Լատվիա-Հայաստան հանդիպումը։

 

Այլ նորություններ