Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) էթիկայի հանձնաժողովը վիճակահանությամբ որոշել է այն հաջորդականությունը, որով ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին համար հավակնող յոթ թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը:
Միջոցառումը տեղի կունենա դռնփակ նիստում ՝ 2025թ. հունվարի 30-ին ՝ Լոզանում:
Նախագահի ընտրությունը նշանակված է ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա 2025թ. մարտի 18- 21-ը՝ Հունաստանում։
Նոր նախագահը կփոխարինի Թոմաս Բախին, ում պաշտոնավարումն ավարտվում է 2025թ. հունիսին։
Թեկնածուները ելույթ կունենան հետևյալ հաջորդականությամբ.
Հորդանանի արքայազն Ֆեյսալ Ալ Հուսեյն
Պարոն Դեյվիդ Լապարտիենտ
Պարոն Յոհան Էլյաշ
Պարոն Խուան Անտոնիո Սամարանչ
Տիկին Քիրստի Քովենտրի
Լորդ Սեբաստիան Կոու
Պարոն Մորինարի Վատանաբե