Հնդկաստանը մեկ ամիս առաջ է հայտարարել 2036թ. ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին իր ցանկությունը: Արդեն առաջարկություն է ներկայացվել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համապատասխան հանձնաժողովին:
Հայտի հիմքում ընկած է Թաջ Մահալը՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Թաջ Մահալը խորհրդանշում է Հնդկաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և խորհրդանշական կենտրոն է օլիմպիական հայտի համար, ինչպես որ Փարիզն օգտագործեց Էյֆելյան աշտարակը, իսկ Ռիո դե Ժանեյրոն ընդգծեց Քրիստոսին:
Այդ հուշարձանի ընդգրկումը ոչ միայն ընդգծում է Հնդկաստանի ժառանգությունը, այլ նաև տրամադրում է համաշխարհային ճանաչում ունեցող տարբերանշան՝ խաղերը խթանելու համար: Բացի այդ, տարածաշրջանն առաջարկում է մեծ հողատարածք օլիմպիական մրցավայրերի և կացարանների կառուցման համար: Դա լիովին համապատասխանում է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նոր ուղեցույցներին:
Եվ ահա այդ գործընթացը մեծ թափ է հավաքում, քանի որ Դելին ու Ագրան, որտեղ գտնվում է Թաջ Մահալը, առաջատար հավակնորդներ են համարվում: Տեսարժան այդ վայրը, խաղերի շնորհիվ կարող է խթանել համաշխարհային զբոսաշրջությանը:
Գոյություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքները արդիականացվում և ընդլայնվում են, ներառյալ՝ մայրուղիները, մետրոյի համակարգերը, օդանավակայանները և այլն: