ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ՝ ԹՎԵՐԻ ՏԵՍՔՈՎ

15:57 - 12 Դեկ, 2024

Լոզանում անցկացված միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հերթական գագաթնաժողովը կենտրոնացել է նաև առանցքային տնտեսական խնդիրների վրա։ ՄՕԿ-ը 2021-2024թթ. ցիկլը ավարտում է 7,6 միլիարդ դոլարի (6,97 միլիարդ եվրո) ռեկորդային եկամուտով, ինչը 12% աճ է նախորդի և 45% աճ՝ 2013 թվականի համեմատ։ 2025-2028թթ. ժամանակահատվածի համար եկամուտների կանխատեսումը կարող է ավելի շատ լինել: Դրա համար տարբեր հանգամանքներ կան: Նախ, 7,3 միլիարդ դոլար (6,69 միլիարդ եվրո) արդեն ապահովվել է ստորագրված հովանավորչական համաձայնագրերի և հեռարձակման իրավունքների միջոցով: Այս թիվը հնարավոր է աճի տարբեր նախաձեռնությունների շնորհիվ:

ՄՕԿ-ն ընդհանուր առմամբ ամրապնդել է ֆինանսական դիրքը՝ 13,5 մլրդ դոլար (12,38 մլրդ եվրո) 2025–2028թթ. և 2029–2032թթ. - ի համար համապատասխան եկամուտով: Գագաթնաժողովի մասնակիցները ընդգծել են , որ օլիմպիական ապրանքանիշն ավելի ուժեղ է, քան երբևէ, ինչը ապացուցում են ներկայացված թվերը:

Ներկաները  նաև անդրադարձել են Փարիզի օլիմպիական խաղերի հաջող անցկացմանը, համաշխարհային հակադոպինգային գործակալության վերջին ձեռքբերումներին, << Միլանո Կորտինա - 2026 >> ձմեռային օլիմպիական խաղերին, 2025թ. նշանակված ընտրություններին և այլն:

Այլ նորություններ