Ավարտվեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:
Չեմպիոնի կոչումը նվաճեց ԲԿՄԱ-ն, որը վճռական խաղում 80:67 հաշվով հաղթեց «Ֆոքսիսին»:
Հանդիպման ամենադիպուկ բասկետբոլիստը բանակային Սամվել Գևորգյանն էր: Նա վաստակեց 25 միավոր և 12 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին:
Հայտնի դարձան նաև առաջնության լավագույնները.
խաղարկող՝ Հայկ Կարախանյան (ԲԿՄԱ)
պաշտպան՝ Տիգրան Մկրտումյան («ԲԿՄԱ»)
թեթև հարձակվող՝ Կարեն Մելիքյան (ԲԿՄԱ)
ծանր հարձակվող՝ Հայկազ Գրիգորյան («Ֆոքսիս»)
կենտրոնական՝ Դավիթ Խաչատրյան («Ֆոքսիս»)
Լավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան (ԲԿՄԱ)
MVP-ն ստացավ Սամվել Գևորգյանը (ԲԿՄԱ) :