ՊԱՏՎԱՍԵՐ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ

16:00 - 02 Օգո, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի երկրորդ հատվածը սկսվեց Հայաստանի մարզիկների հաջող մրցելույթներով: Այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Օլիմպիական մրցագորգերի վրա Հայաստանից առաջինը գոտեմարտեցին գյումրեցիներ Կարապետ Չալյանը / 77 կգ / և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:

Նրանք երկուական համոզիչ հաղթանակ տարան և մտան կիասեզրափակիչ:

Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ գոտեմարտի սկիզբը չափազանց խոստումնալից էր Չալյանի համար: Նա նախ վաստակեց մեկ միավոր, ապա  ակտիվություն չդրսևորելու պատճառով չորեքթաթ դիրքով պատժված մրցակցին կտրեց, վեր բարձրացրեց նրան ու պետք է կատարեր բարձր միավորներով գնահատվող հնարք: Ավաղ, մեր ըմբիշը չավարտեց, կիաստ կատարեց գցումը, ինքն ընկավ հնարքի տակ: Լարված պայքարում հաշվի մեջ առաջ անցավ մրցակիցը, որը և հաղթեց:

Կարապետ Չալյանը պետք է գոտեմարտի  բրոնզե մեդալի արժանանալու համար:

Իրեն հատուկ վստահ գործողություններով և տակտիկական հմտություններով կրկին աչքի ընկավ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական խաղերի գործող չեմպիոնն այս անգամ ծնկի բերեց իրանցի Մոհամադալի Հերային, մտավ եզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն արծաթե պարգև:

Վաղը Արթուրը մրցագորգ կելնի և ոսկու համար վճռական գոտեմարտում պայքարի մեջ կմտնի վաղեմի մրցակից, ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ:

Վստահում ենք, հավատում ենք պատվասեր գյումրեցի ըմբիշներին և նրանցից հաղթանակներ  ակնկալում:

Լուսանակարները ՝ Ասատուր  Եսայանցի / Տոկիո – Երևան /:

Այլ նորություններ