ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

11:37 - 18 Դեկ, 2024

Հայաստանի  բասկետբոլի ֆեդերացիայի  որոշումով մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի ավագ  մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը: Նա  երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում և նրա  մի շարք սաներ ընդգրկվել են  մեր երկրի   տարբեր տարիքային խմբերի հավաքականներում:

2000-2015թթ.  Մարտիրոսյանը եղել է  տղաների «Գլենդել»  թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից գլխավորում է «Գլենդել» աղջիկների թիմը, որը   2018թ. դարձել է Խաղաղօվկիանոսյան լիգայի չեմպիոն, իսկ ինքը  ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ:

2024թ. ամռանը Թադե Մարտիրոսյանի ղեկավարությամբ  Հայաստանի  կանանց ազգային հավաքականը մասնակցել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Նշենք, որ Մարտիրոսյանի գլխավորությամբ  մինչև 16 տարեկանների աղջիկների թիմը եկող մրցաշրջանում   կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Մրցաշարը  կանցկացվի հուլիսի 8-13-ը՝  Կոսովոյում:

Երևանցի Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների հավաքականի ավագ  մարզիչ: Թիմը կնախապատրաստվի 2025թ.  հուլիսի 19-27-ը  Ալբանիայի Դուրեսում անցկացվելիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: 

Հավելենք, որ մեկ այլ երևանցի՝  Միքայել Պողոսյանը կղեկավարի  ՀՀ  մինչև 16 տարեկան տղաների հավաքականը, որը կմասնակցի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում,  2025թ.  հուլիսի 5-13-ը նախատեսված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: 

Այլ նորություններ