ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

15:37 - 18 Դեկ, 2024

ՄՕԿ –ի օլիմպիական թանգարանում ներկայացվել է նոր ցուցադրություն՝ «Նորաձևությունը և սպորտը» թեմայով:

Ցուցանմուշները վկայում են, թե ինչպես են սպորտի և նորաձևության աշխարհները մեծապես ազդում  միմյանց վրա:

Փարիզի դեկորատիվ  արվեստի  և օլիմպիական թանգարանի համատեղ ջանքերով  ստեղծված 300 նմուշների ցուցադրությունը շլացուցիչ պատմություն է  հյուսում:

«Պիեռ դե Կուբերտենի տեսլականում առանցքային նշանակություն է ունեցել սպորտի և մշակույթի համատեղումը: Այդ տեսլականը կյանքի է կոչվել սպորտի և նորաձևության միաձուլմամբ: Սպորտն ու մշակույթը միախառնելու ավելի լավ տեղ, քան օլիմպիական մայրաքաղաք Լոզանը՝  չկա», - ասել է ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը:

«Նորաձևությունը և սպորտը»  առաջին անգամ ներկայացվել է Փարիզում՝ 2023թ.  սեպտեմբերի 20-ից մինչև 2024թ. ապրիլի 7-ը,  որպես «Փարիզ - 2024» խաղերի մշակութային  ծրագրի կարևոր կետ:

Վերջին հարյուրամյակի ընթացքում այս երկու աշխարհներն ավելի ու ավելի են փոխկապակցվել. մարզիկները այժմ հագնում են նորաձևության շաբաթվա հարթակներին արժանի հանդերձանք, մինչդեռ տեխնիկական գործվածքները և սպորտային հագուստը  սովորական են դարձել փողոցում:

Ներկայացված 113 մանեկենները կրում են  հագուստի, կոշիկի և աքսեսուարների հարուստ հավաքածու: Դրանք  փոխառված են  նորաձևության 15 շքեղ տներից, 12 մշակութային հաստատություններից և մի շարք մասնավոր կոլեկցիոներներից:

Արվեստի գործերը. լուսանկարները, պաստառները, քանդակները և նույնիսկ`  ֆրանսիական նորաձևության տիկնիկները,  լրացնում են սպորտային հագուստի հետաքրքրաշարժ  էվոլյուցիայի և ոճի վրա  ազդեցությունը:

Ցուցահանդեսը կեզրափակվի  2025թ.  ապրիլի 27-ին:

 

 

 

 

 

 

Այլ նորություններ