Թողարկվել է ՄՕԿ –ի Olympic Review պարբերականի հերթական համարը: Ամսագիրը անդրադարձել է մեկ տարի հետո Իտալիայում կայանալիք ձմեռային 25 – րդ օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին:
2026թ. խաղերը չորրորդն են լինելու Իտալիայում: Մինչ այս, այդ երկրում ևս երեք խաղեր են անցկացվել. Կորտինա դ' Ամպեցցոյում ՝ 1944թ., Թուրինում ՝ 2006թ. / երկուսն էլ ՝ ձմեռային/ և Հռոմում ՝ 1960թ. / ամառային/:
Կորտինայի բնակիչ Բրունո Կոլին, որը 1956թ. ջահի փոխանցավազքի մասնակիցներից է, պատմել է 70 տարի առաջ կայացած ստուգատեսի մասին, և թե ինչպես են փոխվել խաղերը՝ անցած ժամանակահատվածում:
Քանի որ 2024 թվականը մոտենում է ավարտին, պարբերականը ամբողջական չէր լինի առանց հետահայաց ակնարկի ՝ << Փարիզ - 2024 >> –ի մասին:
ՄՕԿ-ի լուսանկարիչները ընտրել են 33 –րդ ամառայինին վերաբերող լուսանկարները և բացատրել, թե ինչու են դրանք կարևորել:
Այլ հոդվածներ նույնպես ներկայացված են Olympic Review-ի 123-րդ համարում:
Հ.Գ. Olympic Review-ն ՄՕԿ-ի պաշտոնական ամենահին հրատարակությունն է: Այն լույս է տեսնում տարին երկու անգամ՝ անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով։ Ամսագրի բովանդակությունը ընդգրկում է կարծիքներ և սպորտային շարժմանը վերաբերող թեմաներ: