ՇԱՏ ԳՈՏԵՄԱՐՏԵՐ ԱՆՑԱՆ ԼԱՐՎԱԾ ԵՎ ԴԻՏԱՐԺԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

11:07 - 25 Դեկ, 2024

Մայրաքաղաքի  «Միկա» մարզադահլիճում անցկացված  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին  շուրջ 80 մարզիկներ: Նրանց թվում չէին Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և էլի մի քանի առաջատարներ:

Իրենց քաշային  կարգերում երկրի չեմպիոնի պատվին արժանացան  Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60),  Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ),  Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Մրցաշարի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում,  ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ասել է, որ առաջնությունում իր համար բացահայտումներ չեն եղել: Բազմաթիվ  քաշային կարգերում  հետաքրքիր, դիտարժան պայքար է եղել:

Մասնագետին  գոհացրել է ըմբիշների և նրանց անձնական մարզիչների կատարած աշխատանքը: Նա նաև նշել է, որ նոր մրցաշրջանը կսկսվի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով:

Այսօր ՝ դեկտեմբերի 25-ին հայտնի  կդառնան ազատ ոճի ըմբշամարտի երկրի չեմպիոնները:

 

Այլ նորություններ