Ավարտվեց Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունը: Չեմպիոնության համար «Ֆոքսիս» - «Հատիս» թիմերի եզրափակիչը տեղի ունեցավ մայրաքաղաքի Օլիմպավանում:
«Ֆոքսիսը» 64:56 հաշվով հաղթեց «Հատիսին» և արժանացավ լավագույնի պատվին։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Մերի Գրիգորյանը («Ֆոքսիս»): Նա վաստակեց 21 միավոր, 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:
Երրորդ տեղի համար խաղում «Գյումրին» 66:48 հաշվով պարտության մատնեց ՀԱԹ-ին։
Որոշվեցին նաև տարբեր անվանակարգերի լավագույնները. Խաղարկող՝ Մարիամ Գրիգորյան («Հատիս»)
Պաշտպան՝ Ռիմա Մանուկյան («Գյումրի»)
Թեթև հարձակվող՝ Հռիփսիմե Սարգսյան (ՀԱԹ)
Ծանր հարձակվող՝ Սուսաննա Խաչատրյան («Ֆոքսիս»)
Կենտրոնական՝ Փալիգ Սեմերջյան («Ֆոքսիս»)
Մարզիչ՝ Հարություն Եսայան («Ֆոքսիս»)
MVP-ն բաժին է հասել Մերի Գրիգորյանին («Ֆոքսիս»)