ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

10:27 - 27 Հոկ, 2025

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվեց  սպորտային մարմնամարզության աշխարհի  53-րդ առաջնությունը: 

Հենացատկի եզրափակիչում Հայաստանի թիմի  առաջատար Արթուր Դավթյանը փայլուն  կատարեց երկու ցատկերը, հանրագումարում վաստակեց 14.833 միավոր և ճանաչվեց երկրորդը: Նա դարձավ արծաթե մեդալակիր:   

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց օլիմպիական կրկնակի  չեմպիոն, Ֆիլիպինցի  Կառլոս Յուլոն / 14.866 միավոր / : Բրոնզե մեդալով պարգևատրվեց  ուկրաինացի Նազար Չեպուրնին / 14.483 /:

Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած թիմից նժույգթափերում նախօրյակին արծաթի էր արժանացել նաև  Մամիկոն Խաչատրյանը: 

Աշխարհի  հաջորդ տարվա առաջնությունը նախատեսված է անցկացնել Հոլանդիայի  Ռոտերդամում։

Այլ նորություններ