ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

12:27 - 21 Փետ, 2025

Գերմանիայի Կոտբուս քաղաքում սկսվել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարը:

Մեր երկրի չորս պատվիրակներ հաղթահարել են որակավորման փուլի արգելքը և մտել  եզրափակիչ:   

ՀՀ հավաքականում իրենց  նորամուտը հաջողությամբ են  պսակել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: Նրանք նժույգթափերում վաստակել են հավասար միավորներ (14.466)  և կմասնակցեն մեդալների համար պայքարին:

Թիմի առաջատարներից Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը հասել են  օղակների վարժության երզափակիչ, վաստակելով համապատասխանաբար 14.233 և 14.600 միավոր:

Այսօր ՝ փետրվարի 21-ին պայքարի կելնի անվանի հենացատկորդ Արթուր Դավթյանը:

Այլ նորություններ