Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է կազմը, որը կմասնակցի սեպտեմբերի 7-ից 12-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը։
ԱՄՆ կմեկնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ), հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:
Հավաքականը վերադարձել է Վրաստանում անցկացված մարզումային հավաքից և օգոստոսի 30-ին կմեկնի Լաս Վեգաս, որտեղ տեղի կունենա վերջին հավաքը աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։