ՈՒՆԵՆՔ ՏԱՍԸ ՄԱՍՆԱԿԻՑ

12:27 - 14 Մար, 2025

Վաղը՝ մարտի 15 –ին, Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում կմեկնարկի Եվրոպայի տղամարդկանց շախմատի   անհատական առաջնությունը, որին հայտավորված են 400 մարզիկներ:

Ստուգատեսը բաղկացած է 11 տուրից, ձևաչափը շվեյցարական է։ Սահմանված է 100,000 եվրո մրցանակային հիմնադրամ, իսկ  20 լավագույնները ձեռք կբերեն աշխարհի  գավաթի խաղարկությանը մասնակցելու  ուղեգիր:   

Հայաստանը ներկայացնում են   Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Վահան Նալբանդյանը, Արսեն Դավթյանը և Հայկ Երիցյանը։ 

Առաջնությունը կավարտվի մարտի 25 –ին:

Այլ նորություններ